«Մանկական Եվրատեսիլ 2011»-ում հաղթեց Վրաստանի «Քենդի» խումբը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հենց նոր ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2011» երաժշտական մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ «Քենդի» ("Candy") խումբը:
Հայաստանը ներկայացնող Դալիթան, ով հանդես եկավ չորրորդ համարի ներքո իր «Welcome To Armenia» երգով, զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Վրաստանի ու Հայաստանի մեջտեղում՝ առաջին հնգյակը համապատասխանաբար համալրեցին Նիդեռլանդները, Բելառուսը և Ռուսաստանը:
Ավստրալիան բոլոր երկրներին տվեց 12 միավոր: Հայաստանին 1 միավոր տվեց Լատվիան, Բուլղարիան, Նիդեռլանդները և Բելառուսը` 5 միավոր, Մոլդովան, Մակեդոնիան և Բելգիան` 7, Շվեդիան ու Ռուսաստանը` 8 (Ռուսաստանը 10 միավորը տվեց Վրաստանին, 12` Բելառուսին), Ուկրաինան ու Վրաստանը` 10 միավոր: Չնայած Ռուսաստանն իր առավելագույն 12 միավորը տվեց Վրաստանին, Վրաստանը Ռուսաստանին ընդամենը 1 միավոր տվեց, իսկ առավելագույն 12-ը բաժին հանեց Լիտվային: Միայն Լիտվան Հայաստանին միավոր չտվեց:
Հայաստանը 1 միավոր տվեց Բուլղարիային, 2 միավոր` Լիտվային, 3 միավոր` Բելգիային, 4 միավոր` Շվեդիային, Ուկրաինային` 5 միավոր, Մոլդովային` 6 միավոր, Նիդեռլանդներին` 7 միավոր, Բելառուսին ` 8 միավոր, 10 միավոր` Ռուսաստանին, 12 միավոր` Վրաստանին:
Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էր 13 երկիր:
«Մանկական Եվրատեսիլ 2012»-ը տեղի կունենա Նիդեռլանդներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել