Երևանի ավագանին հուշատախտակներ և արձան տեղադրելու որոշումներ է ընդունել
Երևանի ավագանու այսօրվա նիստում ավագանին հավանություն է տվել ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, պետական, հասարակական գործիչ Սաբիր Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին:
Ավագանու մեկ այլ որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի պրոֆեսոր, բանասեր-լեզվաբան, ՀՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ Արփենիկ Մարկոսյանցի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է նաև, որ ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի Սիրահարների այգու տարածքում «Սիրահարներ» արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագծին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել