
Հայաստանի միջազգային պահուստները 133 մլն դոլարով նվազել են հունվարին
Այս տարվա հունվարի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2.067 մլրդ ԱՄՆ դոլար։ Մեկ ամսում պահուստների ծավալը կրճատվել է 133 մլն դոլարով կամ 6%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
Պահուստների կազմում 2.066 մլրդ դրամը արտարժույթով է։ 0.98 մլն դոլարն էլ՝ ՀՓԻ-ով (հատուկ փոխառության իրավունք) միջոցները ԱՄՀ-ում (Արժույթի միջազգային հիմնադրամ)։ Իսկ ոսկի ՀՀ միջազգային պահուստներում չկա։
2016 թվականի դեկտեմբերին գրանցվեց պահուստների զգալի աճ, որը կազմեց 448 մլն դոլար և պահուստների մակարդակը հասավ 2.2 մլրդ դոլարի։ Դա ամենաբարձր ցուցանիշն էր 2014 թվականից ի վեր։ Թեև այս տարվա հունվարին ծավալը կրկին կրճատվել է, սակայն այն ևս գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։
Միջազգային պահուստների կրճատմանը զուգահեռ աճել է ՀՀ պետական պարտքը։ Հունվարին այն ավելացել է 27.2 մլն դոլարով։
Մեկնաբանել