HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակումբի այցելուները բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ. ՀՔԾ

Հայաստանի գլխավոր դատախազի կողմից 03.02.2017թ.-ին հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ն տեղեկացնում է, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` 2017 թվականի հունվարի 5-ին, Ալեք Մանուկյան փողոցում իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներ Հրաչյա Պ.-ն և Արթուր Հ.-ն, Աֆրոդիտե ակումբում գույքը վնասելու գործողությունները կանխելու նպատակով, ակումբից դուրս են հրավիրել ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացիներ Վահե Հ.-ին և Հարություն Խ.-ին: Վերջիններս, սակայն, չեն ենթարկվել իրենց կարգի հրավիրելու` ոստիկանների օրինական պահանջին և վիճաբանություն են հրահրել` ոտքերով ու ձեռքերով հարվածելով նրանց: Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել: Վահե Հ.-ն և Հարություն Խ.-ն կալանավորվել են:

Ի դեպ, համաձայն վերջիններիս նախաքննական ցուցմունքների, վիճաբանության ընթացքում սկզբում ոստիկաններն են իրենց հարվածել, ինչից հետո Վահե Հ.-ն և Հարություն Խ.-ն ինքնապաշտպանվելու նպատակով պատասխան հարվածներ են հասցրել նրանց:

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Մեկնաբանություններ (1)

համաս
Գույք - մույքը հեչ, որ էտ չարամիտ ոչսթափները մեղադրել են ոստիկներին թե իբր ուժ են գործադրել, այ էտ մեկը բոլորովին աններելի է!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter