HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աչքի ակնահատակի անվճար հետազոտություն՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

2017թ. փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում աչքի ակնահատակի համակարգչային  անվճար հետազոտությունը կիրականացվի iCam 100 ակնահատակի տեսախցիկով:

Կենտրոնի ախտորոշման և լազերային բաժանմունքում գործող iCam 100 ակնահատակի տեսախցիկը հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում, առանց բբի լայնացման անհրաժեշտության, ստանալ ակնահատակի պատկեր:

Այս սարքի առավելությունն այն է, որ նեղ բբի պայմաններում ստացվում է ամբողջ ակնահատակի պատկերը։ Պատասխանը լուսանկարի տեսքով տրվում է հիվանդին՝ ապահովելով նրա դինամիկ հսկողությունը, ինչպես նաև տարբեր բժիշկների խորհրդատվություն ստանալու հնարավորությունը:

iCam 100 ակնահատակի տեսախցիկով հետազոտությունը ցուցված է ակնահատակի անոթային և ոչ անոթային ախտահարումների հայտնաբերման համար, տեսողական նյարդի տարբեր ախտահարումների ժամանակ (գլաուկոմա,  ներգանգային ճնշման բարձրացում, անոթային և ոչ անոթային փոփոխություններ), շաքարային դիաբետի ակնային դրսևորումների, բնածին նևուսների, տոքսոպլազմոզի ինչպես հայտնաբերման, այնպես էլ դինամիկ հսկողության համար:

Հերթագրվելու համար զանգահարել 010 359285, 094 705007 հեռախոսահամարներով։

Մեկնաբանություններ (1)

Անի
Բարև ձեզ կարող եմ իմանալ 4 տարեկան երեխաին ցուցված է այս հետազոտությունն՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter