HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դյուրացվում է դեղատների եւ բուժսպասարկման լիցենզավորման կարգը

Դեղատների, ինչպես նաև  բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման գործընթացն այսուհետև ավելի պարզ և հստակ կլինի։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Կառավարության կողմից լիցենզավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին օրերս ընդունված որոշումը հիմնականում միտված է հանրապետությունում մատուցվող դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման կարգերի հստակեցմանը և մարզերում, մասնավորապես`  սահմանամերձ գյուղական համայնքներում,  բնակչության դեղորայքային            ապահովման բարելավմանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-Ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության 2017 թվականի N 94 – Ն որոշման  համաձայն կրճատվել է լիցենզավորման համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերի ցանկը, հանվել է գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենի ներկայացման պարտադիր պահանջը։

Հստակեցվել և տարանջատվել են դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման հայտերի ձևերը` լիցենզավորման, վայրի փոփոխման, ինչպես նաև այլ վայրում լիցենազավորման:

Պարզեցվել և կրճատվել են դեղատների, դեղատնային կրպակների համար սահմանված կառուցվածքային և տարածքային չափսերը։ Առևտրի սրահի և սպասասրահի չափերը նախկին 18 ք.մ-ից դարձել են 12։ Այլևս պարտադիր չէ, որ դեղատները հանգստի սենյակ ունենան (կրճատվել է 8ք.մ տարածք)։

Հանվել են դեղատների` դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողնման բաժին, դեղերի ստերիլիզացման և ասիստենտական առանձին սենյակներ ունենալու  պարտադիր պահանջները` դրանք ընդհանրացնելով մեկ սենյակում։  

Միաժամանակ, հստակեցվել են կանաչ խաչի նշանի լուսավորության ռեժիմը և տեղադրման ձևը` համաձայն ստանդարտների:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter