HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փարիզում տեղի է ունեցել Եվրոպական երկրներում հավատարմագրված Հայաստանի դեսպանների խորհրդակցություն

Դեկտեմբերի 3-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրեց Հայաստանի` Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:

Խորհրդակցությանն անդրադարձ արվեց ս.թ. օգոստոսին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց մեր երկրի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները եւ սպասվող իրադարձությունները: Էդվարդ Նալբանդյանը հանձնարարականներ տվեց երկկողմ հարաբերությունների զարգացման, Եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:

Խորհրդակցությանն արծարծվեցին դեսպանությունների կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների մակարդակի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերը:

Հայաստանի դեսպաններն ու մշտական ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին  մի շարք  տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter