HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանիքի փլուզում Լեռնանիստ գյուղում (լրացված)

Այսօր ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզվել է խանութ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել է 7-րդ թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող Գ. Ա.-ին պատկանող մթերային խանութը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղի ուժերով փլատակներից դուրս են բերվել Ս. Ա.-ը (ծնված 1987 թ.) և Տ. Ս.-ը (ծնված 1993 թ.), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է համապատասխանաբար կայուն ծանր և բավարար:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել Ա. Ա.-ի (ծնված 1967 թ.), իսկ ժամը 12:03-ին՝ Ա. Ս.-ի (ծնված 1986 թ.) դիերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter