HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պատվիրակությունը՝ Հայաստանում

Այսօր Երևան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Մորթեզա Միրզայիի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության հետ հանդիպել է Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռաֆայել Զաքարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ոլորտում գործընկերության և փոխօգնության խնդիրներ:

Կողմերն ընդգծել են երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցության առավել սերտացման անհրաժեշտությունը, որպես թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության երաշխիք:

Հանցավորության դեմ պայքարում համագործակցության խնդիրներին էր նվիրված նաև Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերների հանդիպումը Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի հետ:
Կողմերը քննարկեցին միջազգային իրավապահ կառույցների շրջանակում փոխգործակցության խորացման, տեղեկատվության փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ԻԻՀ Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Մորթեզա Միրզայիի գլխավորած պատվիրակությունը առաջիկա օրերին գործնական հանդիպումներ կունենա Հայաստանի ոստիկանության մի շարք այլ ստորաբաժանումներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter