HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխան հայտնաբերվել է Դեբեդ գետում. պարզվում են մահվան հանգամանքները

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 2013թ. ծնված երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար։

Ինչպես հայտնում ՔԿ լրատվական ծառայությունը, այսօր ժամը 11:30-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը` ժամը 11-ին, մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 2013 թվականի ապրիլի 06-ին ծնված տղա երեխա:

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 14-ին` առավոտյան, երեխան մոր ուղեկցությամբ գնացել է նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ մայրը նրան հանձնել է նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։

Նախնական տվյալներով՝ ժամը 09։30-ի սահմաններում դաստիարակչուհին կազմակերպել է ներկա-բացակա, որին փոքրիկը ներկա եղել է, իսկ ստուգելու գործողությունն ավարտելուց հետո նկատել է, որ նա բացակայում է։ Ըստ դաստիարակչուհու՝ այդ մասին հեռախոսազանգով տեղեկացրել է երեխայի մորը։

Փոքրիկի դին հայտնաբերել է նրա պապը՝ նրան որոնելիս, նախադպրոցական ուսումնական հաստատությանը կից հոսող Դեբեդ գետում` բերանքսիվայր ջրում ընկած վիճակում, ոտքերով դեպի ափամերձ մասը և անմիջապես տեղափոխել «Ալավերդու բժշկական կետրոն» ՓԲ ընկերություն:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter