HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կառավարությունն ընդերքօգտագործողների գործը հեշտացնում է

Կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման մի նախագիծ, որի կիրառության պարագայում՝ ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձն իրավունք կունենա կառուցապատում իրականացնել առանց մրցույթի։

Հողային օրենսգիրքը սահմանում է, որ պետական կամ համայնքային հողամասերի նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրումը պետք է իրականացվի մրցույթով: Միեւնույն ժամանակ, կառավարության 2001 թվականի ապրիլի 18-ի N286 որոշմամբ սահմանվել են որոշ բացառություններ, որոնց մեջ կառուցապատման դեպքերը ներառված չեն։  

Ներկայումս պետական և համայնքային հողամասերի նկատմամբ ընդերքօգատգործողները կարող են վարձակալության իրավունք ստանալ առանց մրցույթի, իսկ կառուցապատման իրավունք` միայն մրցույթով:

Գործադիրում կարծում են, որ, այսպիսով, օրենսդրության կարգավորումները «թերի են»։ «Փոփոխությունը նպատակ ունի վերացնել ընդերքօգտագործողների համար կառուցապատման իրավունքի տրամադրման համար  ստեղծված խոչընդոտը»,-նշված է գործադիրի կողմից քննարկվելիք նախագծում։

Այն մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից եւ կքննարկվի կառավարության փետրվարի 16-ի նիստում՝ առաջիկա հինգշաբթի օրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter