
Երեւանի ավագանու ընտրությունները՝ մայիսի 14-ին
Երեւանի ավագանու հերթական ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մշակել եւ կառավարությանն է ներկայացրել համապատասխան որոշման նախագիծ։
Հարցը կքննարկվի առաջիկա հինգշաբթի օրը՝ գործադիրի առաջիկա նիստում։ Նախագծի վերաբերյալ զեկույցով հանդես կգա տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել