ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը. Սերժ Սարգսյանը ցուցակում չէ
ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ցուցակում Սերժ Սարգսյանը չկա, վերջինս կուսակցությունից դուրս եկած Հովիկ Աբրահամյանի փոխարեն կղեկավարի ՀՀԿ շտաբը:
Վիգեն Սարգսյանից հետո հաջորդաբար Տարոն Մարգարյանն է, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը:
Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված են 64 անձինք, իսկ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու են 133-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել