«Ելքն»-ի ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը
Արաքս Մամուլյան
«Ելք» դաշինքն այսօր կայացած քվեարկությունից հետո հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններում դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակում ընդգրկված անձանց անունները:
Ըստ քվեարկության արդյունքների՝ դաշինքի ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Երկրորդ տեղում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն է, երրորդում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Լուսանկարը՝ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել