HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Եղվարդի, Ապարանի, Արագածի, Արարատի, Աբովյանի, Սևանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Տիգրանաշենի ոլորաններում, Գորիսի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: 
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter