HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշակունյաց պողոտայում մեքենա է այրվել (տեսանյութ)

Դիանա Ղազարյան

Երևանի Արշակունյաց պողոտայում 09։32-ի սահմաններում ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի պահին մեքենան դատարկ է եղել, տուժածներ չկան։

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ մեքենան ամբողջության այրվել է, բայց հրշեջները իրականացրել են մարում. «Ահազանգը ստացվել է 09։32-ին, երկու րոպե անց հրշեջ փրկարարական խումբը մեկնել է դեպքի վայր, հայտնվել է խցանման մեջ։ Սակայն ինը րոպե հետո արդեն եղել է դեպքի վայրում՝ իրականացնելով մարում»։

Դեպքի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի օգտատեր Գրիգոր Հարությունյանը:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter