
2016-ին Հայաստանը 41 անձի մերժել է ապաստան տրամադրել
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` միգրացիոն պետական ծառայության կամ դատական մարմինների կողմից կայացված վերջնական որոշումների հիման վրա Հայաստանը 2016 թվականին հրաժարվել է 7 երկրների 41 անձանց ապաստան տրամադրելուց։
Նախորդ տարի ավելի շատ մերժվել են Իրաքի քաղաքացիների հայտերը: Մերժվել է նաև քաղաքացիություն չունեցող 3 անձանց ապաստանի տրամադրումը։
Հայաստանը ավելի շատ մերժել է 35-64 տարեկան ապաստան հայցողներին, հատկապես՝ տղամարդկանց: Մերժումները շատ են եղել նաև 18-34 տարեկանների դեպքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել