HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսպորտի նախարարը քննարկել է գերմանական տրանսպորտային օպերատորների ներգրավման հարցը

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների Դաշնային պետքարտուղար Նորբերթ Բարթլեին:

Նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության, տրանսպորտային ուղևորափոխադրումների, թվային ենթակառուցվածքների ոլորտներին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև պետական-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով գերմանական փորձի, տեխնիկական ներուժի և գերմանական ընկերությունների ներգրավման հարցի շուրջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միասնական տրանսպորտային համակարգ ստեղծելու, կառավարելու և շահագործելու գործում գերմանական տրանսպորտային օպերատորների ներգրավման հնարավորությանը:

Քննարկվել են նաև թվային ենթակառուցվածքների և թվային հավելյալ արժեք ունեցող ծառայությունների և բովանդակությանն առնչվող հարցեր:

Ողջունելով հայկական կողմի նախաձեռնությունները՝ Նորբերթ Բարթլեն հավաստիացրել է, որ իրենց իրավասությունների շրջանակում կնպաստեն երկկողմ համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը:

Հանդիպման ավարտին նախարար Վահան Մարտիրոսյանը ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների Դաշնային պետքարտուղար Նորբերթ Բարթլեին հրավիրել է Հայաստան, որը հավանության է արժանացել Ն. Բարթլեի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter