HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016-ի սոցիալ-կենցաղային աղետների 97%-ը թունավորումներն են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Հայաստանի փրկարար ծառայության 2016-ի հաշվետվությունը, որի համաձայն՝ նախորդ տարի գրանցվել է սոցիալ-կենցաղային 4 394 աղետ՝ նախորդ տարվա 4 182 փոխարեն։

Սոցիալ-կենցաղային աղետներից զոհվել է 59, վիրավորվել՝ 4 689 մարդ։ Անցած տարվա համեմատ` այդ աղետների պատճառով և՜ զոհված և՜ թե տուժած անձանց թիվը աճել է։

Մանրամասնենք, որ սոցիալ-կենցաղային աղետները` թունավորումները, արհեստական և բնական ծագման ջրային ավազաններում ջրահեղձումները, պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգը, զենք, զինամթերքի հայտնաբերումն ու Էպիզոոտիան (անասնաճարակ) է։

Համեմատելով 2015-ի և 2016-ի սոցիալ-կենցաղային տվյալները՝ նշենք, որ նախորդ տարվա համեմատ` միայն նվազել է պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգի, զենք, զինամթերքի հայտնաբերման դեպքերը։

2016-ի սոցիալ-կենցաղային աղետների ընդհանուր թվի 97 %-ը կազմել են թունավորումները, որից էլ մեծամասնությունը՝ ալկոհոլից, ապա դեղորայքից թունավորումներն են եղել։

Թունավորման տեսակների գրանցված դեպքերի, դրանցից տուժածների տվյալները ամփոփել ենք գծապատկերով.

2016-ին թունավորման դեպքերից զոհվել է 38, վիրավորվել՝ 4 331 մարդ։

Հանրապետությունում գրանցված սոցիալ-կենցաղային աղետների 64 %-ը տեղի է ունեցել Երևանում։ Մայրաքաղաքում նաև գրանցվել է ամենամեծ քանակով մահվան և տուժածության դեպքերը։ Նախորդ տարի Երևանում այդ տեսակ աղետներից զոհվել է 25, վիրավորվել` 2789 մարդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter