ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը
Արաքս Մամուլյան
Ազգային ժողովի ընտրություններում ՀՅԴ-ի համամասնական ցուցակը կգլխավորի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը:
Կուսակցության ցուցակի երկրորդ տեղում ինքը` Վարդանյանն է, երրորդում` Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն է: Ցուցակի 4-րդ տեղում Վանաձորի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և տնտ. մեթոդների և մոդելավորման ամբիոնի դոցենտ Անահիտ Կյուրեղյանն է, ում հաջորդում է կրթության նախարար Լևոն Մկրտչյանը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը 6-րդ տեղում է, ում հաջորդում են Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Միքայել Մանուկյանը:
Վարդանյանի փոխանցմամբ` ՀՅԴ-ն ցուցակներում ընդհանուր առմամբ առաջադրվել է 170 անձ, որոնցից 45-ն` անկուսակցական, իսկ տարածքային թեկնածուների թիվը մոտ 150 է:
Տարածքային թեկնածուների մեջ են Դավիթ Լոքյանի որդի Սերգեյ Լոքյանը, Աղվան Վարդանյանի եղբայր Արա Վարդանյանը, վիրաբույժ Արտավազդ Սահակյանը:
լուսանկարը` ankakh.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել