HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիա առաքված մարդասիրական օգնությունը կբաշխվի հակամարտությունից տուժած ընտանիքներին

Երեկ Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջք է կատարել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը` ավելացնելով, որ Սիրիայի ժողովրդին կտրամադրվեն առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հիմնականում սննդամթերք և  հագուստ:

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա ժամանած Հայաստանի պաշտպանության, արտակարգ իրավիճակների և սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչներին Լաթաքիայում դիմավորել է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն առաջիկա օրերին հավասարապես բաժանվելու է Լաթաքիայի, Դամասկոսի, Քեսաբի, ինչպես նաև Հալեպի առավել կարիքավոր ընտանիքներին:

«Մարդասիրական օգնության տրամադրման ծրագիրը, որն իրականացվում է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ՌԴ կենտրոնի աջակցությամբ, կրելու է շարունակական բնույթ»,- տեղեկացնում է նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter