
«Մոդայիկ ազգային» Արատտա Բենդը
2013 թ.ին Գյումրիում ստեղծված Արատտա Բենդը նվագում է ֆոլկ, էթնո ջազ՝ ազգային երաժշտությունը համադրելով էթնո ռոքի, ռեգիի, ֆանկի հետ: Արատտան ընդգծված երաժշտական ուղղվածություն չունի, խմբի անդամները փորձում են համադրել տարբեր ժանրեր: Նվագում են և´ ակուստիկ, և´ էլեկտրոնային ձևաչափով: Համերգներ են ունենում Գյումրիում, Երևանում, պատրաստվում են առաջին արտասահմանյան համերգին Թուրքիայում:
2016թ.-ին խմբի կազմն ընդլայնվել է: Այժմ Արատտան 5 հոգուց է բաղկացած. Արմեն Հովհաննիսյան՝ սոլո կիթառ, վոկալ, Գևորգ Հակոբյան՝ դուդուկ, պկու, զուռնա, շվի, բլուլ, Մհեր Մարտիկյան՝ բաս, Տարոն Գրիգորյան՝ ռիթմ կիթառ, Արմեն Թադևոսյան՝ հարվածային գործիքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել