Բքի պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
Նախարարության հավաստմամբ` ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել