
Պատահարից տուժած վարորդի վիճակը ծանր է, ուղևորինը՝ միջին ծանրության
Երեկ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն տարածեց, որ ժամը 18։05-ին Կուշևսկի քաղաքի մոտակայքում՝ Կուգո-Եյա գետի վրայով անցնող կամրջի վրա, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը բախվել է բեռնատարին: Ավտոբուսում եղել է 9 ուղևոր, բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։ Պատահարի պատճառով տուժել են 3 ուղևոր, որոնցից երկուսը Երևան եկող ավտոբուսի ուղևորներ են եղել, մեկը` բեռնատարի ռուսաստանցի վարորդը։
«Վարորդները և ավտոբուսի ուղևորը տեղափոխվել են Կուշևսկու կենտրոնական հիվանդանոց, ավտոբուսի վարորդը՝ 1953 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյանը ստացել է ոտքերի կոտրվածք, իսկ ուղևոր՝ 1966 թ. ծնված Քյարամ Խդրի Մամայանը՝ ուղեղի ցնցում»,- նշված էր հաղորդագրությունում։
«Հետք»-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը հայտնեց, որ այս պահին վարորդի՝ Ռոբերտ Պետրոսյանի առողջական վիճակը ծանր է գնահատվում, բազմակի կոտրվածքներ ունի, իսկ մյուս տուժածի՝ Քյարամ Մամայանի առողջական վիճակը միջին ծանրության է, նա էլ ստացել է կոտրվածնքեր և գլխուղեղի ցնցում։
Մամուլի քարտուղարը զրուցել է Կուշևսկի քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ, ով հաղորդել է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Մեկնաբանել