
Անհատույց տարածք՝ տիկնիկային թատրոնի գործունեությունն իրականացնելու նպատակով
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով «Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան»-ին ամրացված Աբովյան փողոցի N 29 շենք N 28 շինություն հասցեում գտնվող գրեթե 15 միլիոն դրամ գնահատված արժեքով 63 քառ. մետր մակերեսով նկուղային հարկի տարածքը հետ կվերցվի և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի «Երվանդ Մանարյան» ՓԲԸ-ին՝ «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գործունեությունն իրականացնելու նպատակով:
«Երվանդ Մանարյան» ՓԲԸ-ն պարտավորվում է տարածքի վերանորոգման և գույքի ձեռք բերման նպատակով, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում կատարել 1 միլիոն դրամի ներդրումներ՝ յուրաքանչյուր տարի` հավասարաչափ:
«Ընկերությունը իր ստեղծագործական գործունեության տարեկան ոչ ֆինանսական ցուցանիշներով պարտավոր է ապահովել առնվազն 2 նոր բեմադրություն, 2400 հանդիսատեսի թվաքանակ, 96 ներկայացում՝ մեկ ներկայացման դեպքում դահլիճի միջին 50% բեռնվածությամբ»,- ասվում է որոշման նախագծում։
Մեկնաբանել