HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կարապետյանն առաջարկեց օպտիմալացնել պետական շենքները

Գործադիրի այսօրվա նիստը կրկին մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով։

Նրա առաջին հանձնարարականը «Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ էր։ Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների ներդրումների համար պետք է ապահովել ճանապարհների, այգիների, այլ վայրերի մաքրությունը։

Այդ նպատակով տարածքային կառավարման և զարգացման նախարարին վարչապետը հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել «Մաքուր Հայաստան» հայեցակարագ՝ հստակ սահմանելով գործողության պլանը և ժամանակացույցը։

Կարապետյանը նաև հանձնարարեց այդ հայեցակարգը ներկայացնել հանրային քննարկման, գործընթացին ներգրավել բնապահպանության նախարարությանը և բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպություններին։

Վարչապետի երկրորդ հանձնարարականը օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի վերաբերյալ էր։

Կարապետյանը ոստիկանությանը հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ քննարկել այս ընթացակարգը և կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ, որով կառաջարկվի վերացնել սահամանային անցակետերում Հայաստան ժամանած օտարեկրյա քաղաքացիների դիմում-հարցաթերթիկներ լրացնելու պահանջը։

Այս հանձնարարականների շրջանակներում վարչապետը ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հանձնարարեց քննարկել և գործադիրին ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանային անցակետերում մուտքի վիզայի և պետական տուրքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու ձևերը։

Շենքային տարածքների արդյունավետ օգտագործելու վերաբերյալ Կարապետյանի հաջորդ հանձնարարականը ուղղված էր պետական գերատեսչությունների ղեկավարներին. «Պետական կազմակերպությունների կողմից զբաղեցված շենքային տարածքները ոչ բոլոր դեպքերում են, որ համապատասխանում են նորմատիվների պահանջներին և որոշ դեպքերում թերբեռնված են կամ արդյունավետ չեն օգտագործվում»,- ասաց նա։

Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Կարապետյանը գործադիր մարմինների բոլոր ղեկավարներին հանձնարարեց՝ պետական գույքի կառավարման վարչության հետ աշխատել և մեկամսյա ժամկետում ուսումնասիրել զբաղեցրած շենքային տարածքների օգտագործման արդյունավետությունը և կառավարություն ներկայացնել որոշման նախագծեր՝ այդ տարածքների օպիտմալացման և ավելի նպատակային օգտագործումն ապահովելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter