
Նյու Յորքում մշակութային միջոցառում կազմակերպելուն կառավարությունը 5 միլիոն դրամ կհատկացնի
Կառավարությունն այսօր չքննարկվող կարգով հանավության արժանացրեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով մարտի 16-ին Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նյու-Յորքում մշակութային միջոցառում կազմակերպելու նպատակով արտաքին գործերի նախարարությանը 2017 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 5 միլիոն դրամ` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել