HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդին գույք կնվիրվի

Կառավարությունն առանց առարկությունների, չքննարկվող կարգով հավանության արժանացրեց քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի ներկայացրած որոշան նախագիծը, որով ծառայությանը ամրացված գրեթե 13 միլիոն դրամ արժեքով համակարգչային սարքավորումները, նպատակային նշանակությանը օգտագործելու նպատակով, կնվիրաբերվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին։

«Նախագծով առաջարկվում է նշված գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքների փոխանցման ճանապարհով աջակցել ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և համակարգի զարգացմանը»,- ասվում է կառավարություն ներկայացված փաստաթղթում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter