HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը տնտեսական ազատության վարկանիշում դիրքերը բարելավել է 21 կետով

Տնտեսական ազատության 2017 թվականի ինդեքսով Հայաստանը 70.3 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը 180 գնահատված երկրների շարքում, ընդգրկվելով Առավելապես ազատ երկրների խմբում:

Ինչպես մեկնաբանում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, նախորդ տարվա արդյունքների համեմատ դիրքը բարելավվել է 21 տեղով, ինչը համադրելի է երկրի կողմից արձանագրված պատմական լավագույն արդյունքին:

Եվրոպայի խմբում ընդգրկված 45 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 19-րդ տեղը, միևնույն ժամանակ պահպանելով առաջատար դիրքեր ԱՊՀ երկրների շարքում:

Տնտեսական ազատության ինդեքսում կտրուկ առաջընթացը պայմանավորված է հիմնականում Օրենքի գերակայություն և Կարգավորման ազդեցություն հենասյուների մասով նշանակալի աճով: Մասնավորապես` Սեփականության իրավունքների բաղադրիչով արձանագրվել է միավորի 35.5-ով առաջընթաց, իսկ Կառավարության ինտեգրվածության մակարդակով` 6.4-ով, ինչը լավագույն արդյունքն է ԱՊՀ երկրների ցանկում: Ներդրումային, գործարար, ֆինանսական ազատությունների բաղադրիչներով ևս Հայաստանը գլխավորում է ԱՊՀ երկրների ցանկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter