«Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակը կգլխավորի Խաչատուր Քոքոբելյանը
Ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» և Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին համատեղ կմասնակցեն:
Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:
Ցուցակի երկրորդ տեղում Հրանտ Բագրատյանն է, իսկ երրորդ և չորրորդ տեղերում «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ են: Մասնավորապես՝ դաշինքի համամասնական ցուցակի երրորդը համարը Ստյոպա Սաֆարյանն է, չորրոդը՝ Անահիտ Բախշյանը: 5րդը՝ Մասիս Այվազյանը, 6-րդը՝ Անժելա Խաչատրյանը, 7-րդը՝ Արմեն Առաքելյանը, 8-րդը Սոնա Մինասյանը, 9-րդը Նարեկ Այվազյանը, 10-րդը՝ Գագիկ Բաղդասարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել