HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդասիրական օգնությունը տեղափոխվել է Լաթաքիա

Փետրվարի 15-ին Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաք է տեղափոխվել մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի տրամադրած օգնության խմբաքանակը:

ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Սիրիայի հայկական համայնքների ուժերով մարդասիրական օգնությունը, որը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ սննդամթերք և հագուստ, կբաշխվի ինչպես Լաթաքիայի, այնպես էլ Դամասկոսի, Քեսաբի և Հալեպի հայկական համայնքների առավել կարիքավոր ընտանիքներին ու հակամարտությունից տուժած սիրիացի ժողովրդին:

Լաթաքիայի հայկական համայնքի ներկայացուցիչները կարևորել են սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող օգնությունը և այն ուշադրությունը, որ Հայաստանը դրսևորում է սփյուռքի հայկական համայնքների նկատմամբ:

Առաջիկա օրերին Սիրիայի Արաբական Հանրապետություն կառաքվի նաև մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter