HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Արարատում. ձերբակալվել է տուժողի որդին

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 71-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Ձերբակալվել է տուժողի որդին: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության 

հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ 2017թ. փետրվարի 16-ին` ժամը 17:50-ին, Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ իրենց հարևանի տղան դանակով հարվածել է հորը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում` տան խոհանոցում, հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 71 տարեկան տղամարդու դին` մեջքի վրա ընկած:

Զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել են կտրած–ծակած բազմաթիվ վնասվածքներ.  մասնավորապես` որովայնի առաջային պատին և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին հայտնաբերվել են հապատասխանաբար 4 և 3 հատ կտրած-ծակած վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 հատ խոհանոցային դանակ` արնանման հետքերով:

Արարատի մարզային քննչական վարչության Արարատ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի որդին` ծնված 1971թ.: Վերջինս համատեղ ապրել է հոր հետ, չի  աշխատում, տառապում է «Շիզոֆրենիա» հիվանդությամբ:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցներ՝ սպանության պատճառները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter