HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար կարելի է դիմել առցանց

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել առցանց առանց՝ տարածքային բաժին այցելելու: Այս մասին տեղեկացնում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Առցանց կարելի է դիմել առայժմ միայն առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում միանվագ նպաստի համար: Սոցիալական ապահովության պետական ծառայութունն այժմ աշխատանքներ է տանում 3-րդ և հաջորդ երեխայի նպաստի համար ևս առցանց դիմելու և ստանալու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ։

Դիմումը լրացնելուց առաջ պետք է գրանցվել www.epension.am կայքում, որից հետո լրացնել առցանց դիմումը, որը տևում է մոտ 5 րոպե: Ընդ որում՝ դիմումը կարող է լրացվել նաև 3-րդ անձի կողմից, միևնույն է նպաստի գումարը կստանա երեխայի հայրը կամ մայրը:
Նպաստը ստանալու համար պարտադիր չէ բանկային հաշիվ ունենալը. քաղաքացիներն այն կարող են ստանալ բանկ այցելելու միջոցով:
Ըստ Ծառայության տարածած հաղորդագրության՝ 2016թ. մոտ 32.000 նպաստ է նշանակվել ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար:

2017թ. փետրվարի 10-ի դրությամբ արդեն իսկ ստացվել են երեխայի ծննդյան միանվագ նպաստի 484 առցանց դիմումներ, որոնցից 303-ի մասով նպաստն արդեն վճարվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter