Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը
Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի բացման արարողությունը: Փառատոնը մեկնարկում է «Ես` Դենիել Բլեյք» ֆիլմով: Մինչև փետրվարի 24-ը Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվի բրիտանական յոթ ֆիլմ: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար: Բրիտանական ֆիլմերի փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը` Երևանում Բրիտանական դեսպանատան և Հայաստանում Beeline-ի աջակցությամբ:
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով Խորհրդի կայք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել