HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը

2016 թվականի հուլիսին ՀՀ կառավարության կողմից' 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մարզպետարանների, ինչպես նաև ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ սկսեց բոլոր մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքները:

Նախարարության տեղեկացմամբ՝ արդեն պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը, որոնց հիմնական նպատակներն են' տարածքների մրցունակության բարձրացում, զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում:

Յուրաքանչյուր մարզի տարածքային զարգացման ռազմավարության նախագծում նկարագրված է ընթացիկ իրավիճակը և խնդիրները, ինչպես նաև տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Նախագծերն այս պահին քննարկվում են շահագրգիռ մարմինների' (ՀՀ նախարարություններ, մարզպետարաններ, ՀԿ-ներ, Հանրային խորհուրդ, ոլորտում աշխատող միջազգային կազմակերպություններ ) շրջանակներում։ Նախատեսվում է նախագծերը ՀՀ Կառավարություն ներկայացնել մարտ ամսվա սկզբին:

ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերին կարելի է ծանոթանալնախարարության կայքում, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter