HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավագույն ուսանող մարզիկները պարգևատրվել են

ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած համաշխարհային 26-րդ ունիվերսիադայում մարզական բարձր արդյունքներ ցուցաբերած Հայաստանի ուսանողական պատվիրակության անդամներին:

Ունիվերսիադայում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, ծանրորդ Աղասի Աղասյանը գերազանց է հանդես եկել և արժանացել ոսկե մեդալի, ինչը ունիվերսիադաների մասնակցության պատմության ընթացքում Հայաստանը ներակայացնող մարզիկների առաջին մեծ հաջողությունն է:

Հայաստանցի ծանրորդներից Հայկ Հակոբյանը գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի:

26-րդ համաշխարհային ունիվերսիադայում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար Արմեն Աշոտյանը դրամական պարգևներ է հանձնել մարզիկներ Աղասի Աղասյանին, Հայկ Հակոբյանին, Զավեն Անդրեասյանին, մարզիչներ Երվանդ Կիրակոսյանին և Փաշիկ Ալավերդյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter