Զբոսաշրջության պետական կոմիտեն քննարկել է ավտոճանապարհները անհրաժեշտ տեղեկատվական նշաններով ապահովելու հետ կապված հարցեր
Զբոսաշրջության պետական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, մշակույթի , բնապահպանության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների և Բնության թանգարանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում զբոսաշրջության երթուղիներում ընդգրկված ավտոճանապարհները անհրաժեշտ տեղեկատվական նշաններով ապահովելու հետ կապված հարցեր:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ծրագրի շրջանակներում ճանապարհային նշանների տեղադրումը կարող է հանդիսանալ պիլոտային` հետագայում հանրապետության ավտոճանապարհներն անհրաժեշտ տեղեկատվական նշաններով կահավորման գործընթացի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել