Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել