HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ ընտրություններ. օպերատիվ շտաբի առաջին նիստը ոստիկանությունում

Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում  պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու  նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը:

Ոստիկանության հաղորդմամբ՝ նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների և կենտրոնական ապարատի ծառայությունների  ղեկավարներ:

Մանրամասնելով ընտրությունների շրջանում ոստիկանության առանցքային խնդիրներն ու գործառույթները՝ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց մասնավորապես իրավախախտումների հնարավոր դրսևորումների վրա և տվեց կոնկրետ հրահանգներ:

Նիստի ընթացքում քննարկվեցին օպերատիվ շտաբի կազմում ձևավորված աշխատանքային խմբերի գործառույթները, ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցը, ընտրացուցակների կատարելագործման գործընթացը և մի շարք այլ հարցեր:

Աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրին արդեն իսկ կատարված աշխատանքը և առաջիկա անելիքները:

Օպերատիվ շտաբի նիստի ավարտին ըստ գործառութային ոլորտների տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter