HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը: Բքի պատճառով փակ է նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: 

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից:

*** 

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են հանրապետության ճանապարհները:

Փակ են Մարտակերտի Մեհմանա և Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter