HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց նաև Լարիսա Ալավերդյանը

Քիչ առաջ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը, դիմելով պատգամավորներին, հայտարարեց, որ վերջիններս առաջադրեն թեկնածուների: «Ժառանգություն» խմբակցության անունից Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրեց Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը: Իսկ Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ի անունից առաջադրեց Սամվել Նիկոյանի թեկնածությունը:

Սամվել Նիկոյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանին այս լուրջ պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Ըստ Ս. Նիկոյանի, ինքը շարունակելու է հաջողված ծրագրերի իրականացումը, որոնք շատ են: Սակայն խնդրեց հակասություն չդիտարկել, երբ դրանցում շեշտադրումները փոխվեն, և այլ փոփոխություններ լինեն:

Սամվել Նիկոյանը նշեց, որ մոտենում են խորհրդարանական ընտրությունը, և յուրաքանչյուր խմբակցություն կամ պատգամավոր օգտվելու է իրեն ընձեռված հնարավորություններից ու խոսափողն օգտագործելու է քաղաքական նպատակներով:

ԱԺ նախագահի թեկնածուն խոստացավ բոլոր պատգամավորների համար ապահովել հավասար հնարավորություններ, իսկ կառավարության հետ պահել գործընկերային հարաբերություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter