
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ Ազգային ժողովում ստեղծվել է անտրամաբանական իրավիճակ
Ազգային ժողովի նախագահի թեկնածու Լարիսա Ալավերդյանը ամբիոնից հայտարարեց, որ այսօր ստեղծված իրավիճակը, երբ պատգամավորները պետք է խորհրդարանի նախագահ ընտրեն, տեղի է ունենում օրենքով արգելված ձևով:
Ըստ պատգամավորի՝ տրամաբանական չէ, որ ԱԺ գործող նախագահը հրաժարական է տալիս այն պատճառաբանությամբ, թե 6 ամիս հետո ընտրություններ են լինելու, և ինքը ղեկավարելու է կուսակցության նախընտրական շտաբը:
Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ավելի դժվար է արտերկրին ներկայացնել ստեղծված իրավիճակը, քանի որ տեղացիները լավ գիտեն, թե իրականում ինչ է կատարվում: Ըստ թեկնածուի՝ ինքը մի քանի անգամ փորձել է պարզ, մարդկային լեզվով ներկայացնել ստեղծված իրավիճակը, սակայն իրեն ոչ ոք չի հասկացել, քանի որ ստեղծված իրավիճակը տրամաբանության շրջանակներից դուրս է:
«Ես ուզում եմ ունենալ Ազգային ժողով, որով հպարտանամ երկրի ներսում և արտերկրում»,- ավելացրեց ԱԺ նախագահի թեկնածուն:
Լարիսա Ալավերդյանը նաև կոչ արեց ստեղծել էթիկայի հանձնաժողով, որպեսզի պատգամավորները չդառնան «միջանձնային հարաբերությունների զոհ»:
Թեկնածուին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 3 պատգամավոր, բոլորն էլ՝ «Ժառանգություն» խմբակցությունից:
Մեկնաբանել