HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է հաշմանդամություն ունեցող երեխաների ու մեծահասակների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Այսօր «Փյունիկ» հաշմանդամների միության, «Հայկական ճամբար» կազմակերպության և «Էմանուել» ՀԿ-ի անդամները՝ հաշմանդամություն ունեցող երեխաներ և մեծահասակներ, հանրությանը ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքները:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ կազմակերպված ցուցահանդեսը նվիրված է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան, որին թեման է «Լիակատար մասնակցություն և հավասարություն»:

«Շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը ՄԱԿ-ի այն մի քանի անդամ երկրների թվում է, որոնք վավերացրել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որը հաստատում է պետությունների իրավական պարտավորությունները' խթանելու և պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները»,- ասաց ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

30 տարի է անցել այն օրից, երբ ՄԱԿ-ն առաջին անգամ նշեց Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային տարին «Լիակատար մասնակցություն և հավասարություն» թեմայով: Այս ընթացքում էական առաջընթաց է նկատվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրազեկման աճի և այդ իրավունքները գիտակցելու միջազգային նորմատիվ շրջանակներն ամրապնդելու հարցում՝ սկսած Գործողությունների համաշխարհային ծրագրից (1982) մինչև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիա (2006):

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա ամենամյա հիշատակումը նպատակ ունի նպաստել հաշմանդամության խնդիրների ըմբռնմանը և աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և բարեկեցությանը: Այն նաև նպատակ ունի բարձրացնել իրազեկությունն այն ձեռքբերումների վերաբերյալ, որոնք կարող ենք ունենալ հաշմանդամություն ունեցող մարդիկ քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում ներգրավելու արդյունքում:

Մեկնաբանություններ (1)

Brian
Was Jermik Ankyun involved? They make some amazing carpet pillows and much more. You should take a look at them they are really doing some amazing stuff. www.jermikankyun.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter