
Տնտեսական ակտիվությունը 6,5%-ով աճել է հունվարին
Այս տարվա հունվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2016 թվականի նույն ամսվա համեմատ, աճել է 6,5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) օպերատիվ տվյալներից։
Մասնավորապես, արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմել է 108,1 մլրդ դրամ, աճը՝ 12,2%,
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 16 մլրդ դրամ, աճը՝ 0.2%
Ծառայությունների ծավալը՝ 96,2 մլրդ դրամ, աճը՝ 12,1%
Առևտրաշրջանառությունը՝ 128,7 մլրդ դրամ, աճը՝ 9,4%
Եվ միայն շինարարության ոլորտում ծավալների անկում է գրանցվել՝ 5,3%-ով, ծավալը՝ 7,5 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2015 թվականի համեմատ, աճել է ընդամենը 0,5%-ով։ 2016-ը ևս սկսվեց աճի բարձր տեմպերով, սակայն տարեկեսից դրանք զգալի թուլացան։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել