HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրենի հէկին

Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել  «Գնդեվանք-1» փոքր հէկ-ի նախագծին, որը նախատեսվում էր կառուցել Ջերմուկ համայնքի վարչական տարածքում՝ Արփա գետի վրա: Այն, համաձայն նախագծի, պետք է լիներ Կեչուտի ջրամբարի պատվարի հարևանությամբ՝ մոտ 200 մ ներքև:

Հիշեցնենք՝ համաձայն արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Ամրիտամ» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը Սեդրակ Գարիկի Առուստամյանն է,  ով նաև Գագիկ Ծառույկանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրենն է:

Բնապահպանության նախարարության եզրակացության համաձայն՝ 2017 թվականին Արփայի գետավազանում նախատեսվում է նվազեցնել հիդրոէներգետիկ պոտենցիալը՝ կապված «Արփա-Սևան» թունելի շահագործման հետ: Իսկ փհէկի նախագծով ներկայացված ջրատնտեսական հաշվարկներում հաշվի չի առնված «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ բաց թողնվող ջրաքանակը, որի արդյունքում Արփա գետի ջրաքանակը կտրուկ կնվազի և կբերի փոքր հէկի ոչ նպատակային շահագործման: 

Բացի դրանից, ճիշտ չի հաշվարկվել փհէկի ջրառը, ջրառի հաշվարկային հատվածում գետառի հոսքը, էկոլոգիական թողքը: 

Փհէկի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ ստացվել է նաև ԳԱԱ «Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի» և ԲՆ ջրային ռեսուրսների ակռավարման գործակալության բացասական կարծիքները: 

Նախնական գնահատման հայտի փորձաքննության փուլում Ջերմուկ համայնքում հունվարի 27-ին անցկացված հանրային լսումների ժամանակ բնակիչների մի մասը դեմ է արտահայտվել փոքր հէկի կառուցմանը: Մասնակիցները նշել են, որ Արփա գետի այդ հատվածն արդեն իսկ ծանրաբեռնված է գոյություն ունեցող «Կեչուտ» փհէկի շահագործմամբ, և ներկայումս համայնքում առկա է ոռոգման ջրի անբավարարություն, որն ավելի կսրվի նոր փէհեկի շահագործման դեպքում:

Արփա գետն արդեն բավականին ծանրաբեռնված է փոքր հէկերով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն, Արփա գետի վրա արդեն իսկ գործում է երեք հէկ. «Արենի հէկ» ՓԲԸ-ն շահագործում է«Արենի» հէկը, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի «Ջերմուկի հիդրոտեխ» ՍՊԸ-ն՝ «Ջերմուկ հէկ-2»-ը, «Արփա էներգիա» ՍՊԸ-ն՝ «Արփա» հէկը:  Բացի սրանցից, «Ազատեկ հէկ» ՓԲԸ-ն շահագործում է նույնանուն հէկը Արփա գետից սնվող Վայքի ջրանցքի վրա:

Եվս 3-ը, համաձայն ՀԾԿՀ-ի տվյալների, կառուցման փուլում են. ինչպես նշեցինք վերևում, Առուստամյան եղբայրների մասկանցությամբ «Ջերմուկ տուրբշին» ՍՊԸ-ն կառուցում է 1900 կՎտ հզորությամբ հէկ: «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն կառուցում է ավելի քան 3000 ՄՎտ հզորության «Արփա-3» հէկը: «Արփա էներգիա» ՍՊԸ-ն, ըստ ամենայնի, ավելացնում է իր «Արփա» հէկի հզորությունը 740 կՎտ –ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter