Ինչո՞ւ հապճեպ ընդունվեցին օրենքի փոփոխությունները (վիդեո)
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում 63 կողմ, 10 դեմ և 2 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» և «Պետական տուրքի» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Նախօրեին նշված նախագծերի քննարկման նպատակով լսումներ էին անցկացվել՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և հասարակական կազմակերպությունների ու նախաձեռնությունների մասնակցությամբ: Սակայն ներկայացված առաջարկներն անտեսվել են, և փոփոխություններն այսօր շուտափույթ ընդունվել են:
Խնդրի մասին զրուցեցինք «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Մերի Խաչատրյանի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել