HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները: 

Կոտայքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին ջերմոցային տնտեսության, կարի արտադրամասի հիմնմանը, բիոմասսայից վառելանյութի (պելետի) և համապատասխան վառարանների, հագուստի, հակակարկտային ցանցերի, կաշվե իրերի արտադրությանը, հանգստի գոտու ստեղծմանը և այլն: 

Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հետևողականորեն աշխատել ներդրողների հետ՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter