HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տոնական եղևնիներն ու սոճիները կվաճառվեն նախատեսված վայրերում

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առևտրի ու սպասարկումների վարչության հետ համատեղ քննարկել և նախատեսել այն տարածքները, որտեղ կթույլատրվի բացօթյա վաճառել եղևնիներ ու սոճիներ:

«Ամանորին ընդառաջ առևտրի ակտիվացմանը զուգահեռ պետք է սահմանված կարգով ապահովել և կանոնակարգել բացօթյա առևտրի կազմակերպումը, ինչպես նաև հետևողական լինել չնախատեսված տարածքներում ապօրինի բացօթյա առևտուրը կանխելու ուղղությամբ»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Առևտրի և սպասարկումների վարչության պատասխանատուները զեկուցել են, որ պարբերաբար ստուգայցեր են կատարվում բացօթյա առևտրի կանոնակարգման ուղղությամբ, և խախտումների դեպքում կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ:

Քաղաքապետը հանձնարարել է նախատեսված ժամկետում ավարտել մայրաքաղաքի արտաքին, տոնական ձևավորման աշխատանքները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել տոնական միջոցառումների ցանկի ու անցկացման վայրերի վերաբերյալ հանրությանն իրազեկելու համար:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորություն չունեցող փողոցների գույքագրման հետ կապված՝Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ «Երքաղլույս» ընկերությունը գույքագրել է լուսավորության անհրաժեշտություն ունեցող 395 փողոց:

Զուգահեռաբար գույքագրման վերաբերյալ տեղեկանքներ են ներկայացնում նաև վարչական շրջանները, և տեղեկատվության համադրումից հետո կպատրաստվի ամբողջական ցանկ՝ համապատասխան ֆինանսական գնահատականով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter