HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական գինիները կներկայացվեն Գերմանիայում անցկացվող MUNDUS VINI հեղինակավոր մրցույթին

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ աջակցությամբ 2017թ. փետրվարի 25-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադ քաղաքում կազմակերպում է հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությամբ  «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards»  մրցանակաբաշխություն և գալա ընթրիք, որի ընթացքում կմատուցվեն հայկական գինիներ:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հայտնում է, որ MUNDUS VINI մրցանակաբաշխությունն անցկացվում է 2001 թվականից և  համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Այս տարվա մրցույթում ներկայացված 52 տեսակի գինիները գնահատվելու են  աշխարհի տարբեր երկրների 100 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից: Գնահատումը լինելու է 100-միավորանոց սանդղակով։ Այս մաթեմատիկական մեթոդի հիմքում ընկած է գույնի, հոտի, համի և ներդաշնության չափանիշների համադրումը։ Գինիները համտեսվում և գնահատվում են ժյուրիի 5-7 անդամների կողմից։ Հաղթողները կարող են հավակնել Մեծ ոսկի, ոսկի և արծաթ մրցանակներին։

Նախորդ տարիներին ևս հայկական որոշ գինիներ արժանացել են MUNDUS VINI-ի տարբեր մրցանակների։ Մրցանակի արժանացած գինեգործական ընկերությունն  այդ գինու արտադրության դեպքում շշի վրա որպես կանոն փակցնում է շահումը հավաստող համապատասխան նշանը։

Հայկական գինիների մասնակցությունը MUNDUS VINI–ի մրցանակաբաշխությանը  կբարձրացնի նրանց ճանաչելիությունը, իսկ մրցանակակիր գինիների համար կդյուրինացնի շուկա մուտք գործելը:

Այս տարվա մրցույթին մասնակցության հայտ են  ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում  գինի արտադրող հետևյալ ընկերությունները՝

1. «Էդվագ գրուպ» ՍՊԸ - 365 wines

2. «Վայք գրուպ» ՓԲԸ

3․«Օլդ բրիդջ» ՍՊԸ

4. «Քյօշ» ՍՊԸ

5. «Արմենիա վայն գործարան» ՍՊԸ

6. «Տիեռաս դե արմենիա» ՓԲԸ - Կարաս

7․«Գետնատուն» ՍՊԸ

8. «Հայլենդ սելլարս» ՍՊԸ - Koor

9․«Արտաշատ վինկոն» ՓԲԸ

10․«Անուշ-1» ՍՊԸ - Կատարո

11․«Մեծ Սյունիք» ՓԲԸ

12․«Շիրակամուտ» ՍՊԸ – Zara wines

13․«ՎանԱրդի» ՍՊԸ

14. «ՎանՍևան» ՍՊԸ - Voskeni wines

15. «Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ

16․«Մարան» ՍՊԸ

17․«Տրինիտի» ՍՊԸ

18. «Գոլդեն Գրեյպ Արմաս» ՍՊԸ

19. «Վայն հաուս» ՍՊԸ - Սարդուրի 

MUNDUS VINI-ի մրցանակաբաշխությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter