HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային պատկերասրահի կայքում հաշվառված են 14 հազար թանգարանային նմուշի տվյալներ

«Հելիքս» կազմակերպությունը ստեղծել է Հայաստանի ազգային պատկերասրահի նոր, ժամանակակից դիզայնով և տեխնիկական հնարավորություններով, պաշտոնական կայքը՝ www.nga.am, www.gallery.am։ Ստեղծվել է նաև պատկերասրահի հավաքածուի առանձնահատկություններին համապատասխան հատուկ շտեմարան, որի միջոցով շարունակաբար արդեն իսկ թվայնացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ողջ հավաքածուն։

Պատկերասրահի անձնակազմի ավելի քան մեկ ու կես տարվա աշխատանքի արդյունքում ստեղծվել և մուտքագրվել է կայքի բովանդակությունը՝ պատմության, հավաքածուի, գործունեության, աշխատակազմի, միջոցառումների, կրթական ծրագրերի, հրատարակումների, մասնաճյուղերի և այլ բաժիններում։

Պատկերասրահի կայքի շտեմարան բաժնում Հայաստանի թանգարանային ոլորտում առաջին անգամ թվայնացված ներկայացվելու է ողջ հավաքածուն: Ներկայումս շտեմարանի բազայում հաշվառված են պատկերասրահի շուրջ 26.000 թանգարանային նմուշից մոտ 14.000-ի տվյալները, որոնցից ավելի քան 11.000-ը հասանելի է շտեմարանի այցելուներին: Բաժինը մշտապես համալրվելու է։ Հետագայում հասարակությանը առաջարկվելու են նաև ուսուցողական, ժամանցային և այլ էջեր։

Հայաստանի ազգային պատկերասրահի կայքը ունի նաև օտար լեզուներով (անգլերեն, ռուսերեն) տարբերակներ: ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ կայքը ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter